երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Վրաստանում կորոնավիրուսի 19049 նոր դեպք է հաստատվել, մահացել է 51 մարդ

Վրաստանում կորոնավիրուսի 19049 նոր դեպք է հաստատվել, մահացել է 51 մարդ

Փետրվարի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19049 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 18409, մահացել՝  51 մարդ:

Համավարակի տարածումից մինչ օրս, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1480841 դեպք, որոնցից ապաքինվել է 1289168 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15628 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 56531 թեստավորում, այդ թվում 39936-ը՝ հակամարմինների արագ թեստով, 16595-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 33.7% է, վերջին 14 օրվանը՝ 32.01%, վերջին 7 օրվանը՝ 32.19%:

Վրաստանում պատվաստվել է 2779761 մարդ, վերջին մեկ օրում՝ 3593 քաղաքացի:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 10 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6017 բուժառու, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1309 անձ:

  • Կիսվել: