շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասավ 336-ի

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասավ 336-ի

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ապրիլի 16-ի առավոտյան դրությամբ աճել է 30-ով և հասել 336-ի: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում ՝ stopcov.ge, գրում է akhaltskha.net-ը:

5000 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմով, իսկ 494 մարդ հիվանդանոցում գտնվում է հսկողության տակ:

Տեղեկատվության համար, 336 վարակվածներից 74-ն արդեն ապաքինվել են, երեքը մահացել:

  • Կիսվել: