ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է 6-ով

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է 6-ով

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ապրիլի 15-ի առավոտյան դրությամբ աճել է 6-ով և հասել 306-ի: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում ՝ stopcov.ge, գրում է akhaltskha.net-ը:

4990 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմով, իսկ 462 մարդ հիվանդանոցում գտնվում է հսկողության տակ:

Տեղեկատվության համար, 306 վարակվածներից 69-ն արդեն ապաքինվել են, երեքը մահացել:

  • Կիսվել: