ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

Վրաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտարարություն է տարածել և քաղաքացիներին հորդորում է կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների վրա, անտառների կամ դաշտերի մոտակայքում. անտարբերության չմատնել այրվող օջախները,  փոխանցում է Ալիք մեդիան:

Գործակալության տվյալներով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Վրաստանում կպահպանվեն բարձր ջերմաստիճանն ու առանց տեղումների եղանակը։

Դրանից բացի, լեռնային շրջաններում` օդի բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ, սպասվում են ուժեղ քամիներ, որոնք կստեղծեն անտառային հրդեհների առաջացմանը նպաստող գործոններ։

«Հնարավոր բարդություններից խուսափելու համար արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն:

Պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնաբուխ այրվել, ուստի մի աղտոտեք շրջակա միջավայրը։

Ծուխ կամ հրդեհ նկատելու դեպքում անհապաղ տեղեկացրեք ներքին գործերի նախարարության Հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112-ին»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: