երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Վրաստանում հրդեհ է բռնկվել Բորժոմիի անտառում

Վրաստանում հրդեհ է բռնկվել Բորժոմիի անտառում

Վրաստանի հարավում գտնվող Բորժոմի անտառում հրդեհ է բռնկվել. Այս մասին հայտնում է վրացական Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

Հրդեհը տեղի է ունեցել Ախալդաբա առողջարանային գյուղի մոտ, որը գտնվում է Բորժոմի քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հրշեջներն ու փրկարարներն արդեն սկսել են մարել կրակը։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ հրդեհը գտնվում է դժվարամատչելի վայրում, ինչի պատճառով մարմանը մասնակցում է միայն կենդանի ուժ։ Թբիլիսիից աղետի էպիկենտրոն են ուղարկվում լրացուցիչ խմբեր։ Տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: