շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2979 նոր դեպք, մահացել է 53 պացիենտ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2979 նոր դեպք, մահացել է 53 պացիենտ

Դեկտեմբերի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2979 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3470 մարդ, մահացել է 53 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 904 181 դեպք, այստեղից ապաքինվել է 852 560 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 12 971 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 937 հետազոտություն, այդ թվում 29 881-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 056-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 6.21% է, վերջին 14 օրվանը՝ 7.26%, վերջին 7 օրվանը՝ 6.76%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 361 557 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 505 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 40 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5798 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1107 անձ:

  • Կիսվել: