ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2039 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2039 նոր դեպք

Սեպտեմբերի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2039 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
 
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2192 մարդ, մահացել է 56 պացիենտ:
 
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 591766 դեպք, որից 556 810-ը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը 8446 է:
 
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31532 փորձարկում, այդ թվում 18378-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13154-ը՝ ՊՇՌ թեստով:
 
Դրականության օրական ցուցանիշը 6.47% է, վերջին 14 օրվանը՝ 7,31%, վերջին 7 օրվանը՝ 7.2%:
 
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 610 309 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 19148 պացիենտ:
 
Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5626 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1276 անձ:

  • Կիսվել: