ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում հասարակական տրանսպորտը վերսկսում է աշխատանքը

Վրաստանում հասարակական տրանսպորտը վերսկսում է աշխատանքը

Վրաստանում ներքաղաքային հասարակական տրանսպորտը մայիսի 29-ից կվերսկսի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստից հետո, գրում է aliq.ge-ն:

Քաղաքացիները պետք է հետևեն որոշ կանոնների. ուղևորներից պահանջվում է կրել պաշտպանիչ դիմակ:

«Վիրուսի տարածումը վերահսկվում է: Երկրում ներքին վարակի տարածվածությունը քիչ է: Չնայած վիրուսը շարունակում է մնալ մեզ հետ և մենք պետք է պահպանենք անվտանգության հիմնական չափանիշները` հաշվի առնելով մեր քաղաքացիների շահերը։ Մայիսի 29-ից կբացվի նաև մետրոն», — ասել է Գախարիան:

  • Կիսվել: