հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Վրաստանում հացը չթանկացնելու ուղիներ են փնտրում

Վրաստանում հացը չթանկացնելու ուղիներ են փնտրում

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով՝ ցորենի ներկրման գնի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, գրում է aliq.ge-ն:

Նախարարը նշել է, որ գերատեսչության համար կարևոր է այնպիսի պայմանագիր կնքել, որը չի թանկացնի հացը։

Ըստ Շամուգիայի՝ ներկայումս Վրաստանում ընթանում է ցորենի բերքահավաքի գործընթացը, ինչը որոշ չափով կնպաստի ալրաղացների աշխատանքին։

«Մեզ համար կարևոր է այնպիսի որոշում կայացնել, որը ցավոտ չի լինի մեր բնակչության համար և չի թանկացնի հացը»,- ասել է Շամուգիան։

 

  • Կիսվել: