ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում բնական գազի հանքավայրեր են հայտնաբերվել

Վրաստանում բնական գազի հանքավայրեր են հայտնաբերվել

Թբիլիսիի մերձակայքում հայտնաբերվել են բնական գազի հանքավայրեր՝ 16 միլիարդ խորանարդ մետրի, գրում է akhaltskha.net-ը:

Այս մասին BMG-ի եթերում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության նավթի և գազի պետական ​​գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։ Նրա խոսքով, «Բլոկ Էներջի» ընկերությունը հումք է արդյունահանելու, իսկ աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Տատիշվիլին նաև նշել է, որ հայտնաբերված պաշարները մոտավորապես հավասար են գազի այն քանակին, որը Վրաստանը սպառում է 8 տարվա ընթացքում։ Block Energy կայքում նշվում է, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել են բնական գազի պաշարներ, ձեռք է բերվել Schlumberger-ից 2020 թվականին։

  • Կիսվել: