հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 472 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 472 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, գրում է akhaltskha.net-ը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 127 942 դեպք: Ապաքինվել է ևս 4 058 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 106 328:

Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 195:

Կարանտինային ռեժիմում է 2 076 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 286 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 844-ը:

Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, ապաքինվել՝ 3 489 մարդ:

  • Կիսվել: