Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք, դրանցից 40-ը՝ Սամցխե-Ջավախքում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք, դրանցից 40-ը Սամցխե-Ջավախքում, գրում է akhaltskha.net-ը:
Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 531 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 108 690 դեպք, այստեղից ապաքինվել է 89 170 պացիենտ, մահացել է 1 012 մարդ:
Կարանտինային տարածքում գտնվում է 2 137, իսկ կովիդ հյուրանոցներում 3 736 մարդ: Ստացիոնարում հսկողության տակ է 6 221 պացիենտ:
Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսի 4 048 նոր դեպք, ապաքինվել էր 3 856 պացիենտ: