երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

 

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 10 732 մարդ, ևս 36-ը՝ մահացել։

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 200 124 դեպք։ 1 020 510 հիվանդ ապաքինվել է, 15 016-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 722 187 պատվաստում, օրական՝ 8 371։

  • Կիսվել: