շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վրաստանում անում են ամեն ինչ՝ Արևմուտքի ձեռքին գործիք չդառնալու համար. Լավրով

Վրաստանում անում են ամեն ինչ՝ Արևմուտքի ձեռքին գործիք չդառնալու համար. Լավրով

Վրաց ժողովուրդը և երկրի նոր իշխանությունները ամեն ինչ հասկանում են և կառուցում են ինքնիշխան քաղաքականություն, որպեսզի Արևմուտքի ձեռքին գործիք չդառնան՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

«ԱՄՆ-ն ու Եվրամիությունը փորձում են Թբիլիսիին դնել կեղծ երկընտրանքի առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։ Մինչդեռ Վրաստանի իշխանությունները, կարծես թե, ցանկանում են կառուցել ինքնիշխան քաղաքականություն, որը համապատասխանում է ազգային շահերին, և գործիք չլինել Արևմուտքի ձեռքին, որը Վրաստանին դրդում է ապակայունացման, տնտեսական խնդիրների, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման։ Ես կասկած չունեմ, որ վրաց ժողովուրդն ամեն ինչ հասկանում է և առաջ է շարժվելու»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ ՌԴ  մերձավոր հարևանների ներքին գործերին միջամտությունը վաղուց Արևմուտքի արտաքին քաղաքականության զինանոցի մաս է կազմում:

  • Կիսվել: