երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վրաստանում ադրբեջանական դեսպանության առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանում ադրբեջանական դեսպանության առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել (տեսանյութ)

Փետրվարի 13-ին Վրաստանում ադրբեջանական դեսպանության առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել։ Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները պահանջում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից վճարել իրենց աշխատավարձերը, գրում է akhaltskha.net-ը:

Ցուցարարների խոսքերով` «Ակորդ» շինարարական ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձերը, ինչի պատճառով իրենք դիմել էին դատարան ու հաղթանակ տարել, սակայն ընկերությունը կրկին հրաժարվել է վճարել բանվորների աշխատավարձը։

Ցուցարարներից մեկի խոսքերով` ամեն ինչ Ադրբեջանում պատկանում է Իլհամ Ալիեւին ու տվյալ ընկերությունը եւս նրան է պատկանում, ուստի նրանից էլ ցուցարարները պահանջում են իրենց աշխատավարձը։ Բողոքի ակցիայի ժամանակ, երբ ցուցարարներից մեկը հայհոյանք է արտաբերել Ադրբեջանի դեսպանի հասցեին, ոստիկանները փորձել են միջամտել եւ կարգի հրավիրել ցուցարարին, սակայն նա պնդել է իրենը ու պահանջել, որ որպես Վրաստանի քաղաքացի պետությունը եւս զբաղվի այս հարցով։

Տեսանյութերը՝ այստեղ:

  • Կիսվել: