շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը

Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը:

Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:

«Այժմ աշխատանք է տարվում մնացած 30 %-ի ուղղությամբ։ Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100 տոկոսն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»,- ասել է Սամխարաձեն։ Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվի սահմանազատման գործընթացը:

  • Կիսվել: