ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանն այսօրվանից արգելում է ցորենի և գարու արտահանումը

Վրաստանն այսօրվանից արգելում է ցորենի և գարու արտահանումը

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ այսօրվանից՝ հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը, արգելվում է ցորենի և գարու արտահանումը։

Օրեր առաջ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտարարել էր, այս որոշման պատճառը երկրի պարենային անվտանգության ապահովումն է։ Ըստ նախարարի՝ կարևոր է, որ տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառվեն միայն ներքին շուկայում։

Նախարարի պարզաբանմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը լիովին կախված է ցորենի ներմուծումից (տարեկան 500 հազար տոննա) և չի կարող արտահանել փոքր արտադրության պատճառով, ներկա իրավիճակը վտանգ է ստեղծում, որ երկրից որոշակի քանակությամբ ցորեն կարտահանվի։

 
 
 

 Աղբյուր՝ Aliq.ge

  • Կիսվել: