ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանն այսօր նշում է Անկախություն օրը, երկրի առաջին դեմքերը հանդես են եկել հակասական ելույթներով

Վրաստանն այսօր նշում է Անկախություն օրը, երկրի առաջին դեմքերը հանդես են եկել հակասական ելույթներով

Վրաստանի Անկախության օրվա առթիվ ելույթներ են ունեցել հանրապետության նախագահն ու վարչապետը:

«Վրաստանի ազգային գաղափարը պետք է լինի ավանդական արժեքների վրա հիմնված պետության կառուցումը, որոնք փորձում են ոչնչացնել ժամանակակից աշխարհում»։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ չնայած հանգամանքին, որ Վրաստանը քաղաքականապես անկախ երկիր է, նրա «ազատությունն ու ինքնիշխանությունը, ցավոք սրտի, ունեն բազմաթիվ տեսանելի և անտեսանելի ներքին ու արտաքին թշնամիներ»։ Կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ Վրաստանը դեռ պետք է անցնի «անկախությունից դեպի ազատություն» ճանապարհը, ինչը ենթադրում է «սեփական ազգային, եզակի, ինքնատիպ ուղի»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ իր ելույթում երկրի կառավարությանը մեղադրել է արևմտյան գործընկերների հետ հակասությունների ու Ռուսաստանի հետ մերձեցման համար՝ քննադատելով ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնումը:

«Մեր արտաքին քաղաքականությունն անհասկանալի է դարձել, թեև մեր Սահմանադրության մեջ գրված է Եվրոպան։ Ամենօրյա հայտարարություններն ու գործողությունները մեզ հեռացնում են Եվրոպայից և տանում մեկուսացում: Փոխարենը ջերմորեն դիմավորում և պահպանում ենք նրանց, ովքեր օկուպացնում են մեր տարածքները», - հայտարարել Է Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստանի Անկախության օրվա առթիվ Թբիլիսիի Ազատության հրապարակում:

  • Կիսվել: