երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան

Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան

«Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել արգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային և օդային երթուղիներով իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության տրամադրումը։ Այդ մասին կողմերն արդեն տեղեկացված են», - ասել է Գոմելաուրին։

Վախթանգ Գոմելաուրին հավելել է, որ ինչ վերաբերում է քաղաքացիական բեռների տեղափոխմանը, ապա այդ ուղղությամբ Վրաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները:

  • Կիսվել: