հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է

Վրաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 1,587 մլրդ դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է aliq.ge-ն:

Geostat-ի փոխանցմամբ՝ տեղական արտահանումը (առանց վերաարտահանման) կազմել է ընդհանուր արտահանման 76,1 տոկոսը։ Այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 37,1 տոկոսով՝ հասնելով 1,207 միլիարդ դոլարի:

Նույն տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներքին արտահանման մեջ կազմել է 79,7 տոկոս։

Այս առումով արտահանման ամենամեծ գործընկերներն են.

Չինաստան՝ 277,2 մլն դոլար,

Ռուսաստան՝ 138,3 մլն դոլար,

Բուլղարիա՝ 128,8 մլն դոլար:

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ամենաշատն արտահանվել է պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ 363,3 մլն դոլար արժողությամբ, ֆեռոհամաձուլվածքներ՝ 195,4 մլն դոլար արժողությամբ, ազոտական ​​պարարտանյութեր՝ 128,3 մլն դոլարով արխողությամբ։

  • Կիսվել: