ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Վրաստանի վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը

Վրաստանի վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱԳ նախարար Իլիա Դարչաշվիլիի հետ մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ Իրան են ժամանել նաև Կատարի էմիրը, Թունիսի և Տաջիկստանի նախագահները, Իրաքի, Պակիստանի, Կատարի վարչապետները, Թուրքմենստանի նախկին նախագահը և Իրաքի, Ալժիրի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Լիբանանի խորհրդարանների նախագահները։

Արարողությունը տեղի է ունենում Թեհրանի պետությունների ղեկավարների նիստերի դահլիճում՝ նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի գլխավորությամբ։

  • Կիսվել: