երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Վրաստանի վարչապետը Գերմանիայում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Վրաստանի վարչապետը Գերմանիայում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին, որը տեղի է ունենալու Բեռլինում հունիսի 11-12-ին։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, համաշխարհային ղեկավարների հետ միասին, կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին (UCR2024), որը տեղի է ունենալու Բեռլինում հունիսի 11-12-ին։ Միջոցառման գլխավոր նպատակը միջազգային աջակցության համախմբումն է Ուկրաինայի վերականգնման, վերակառուցման, բարեփոխումների անցկացման եւ արդիականացման համար»,- նշված է հաղորդագրությունում։ 

  • Կիսվել: