չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Վրաստանի վարչապետը և ԵԽ ղեկավարը քննարկել են երկրին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը

Վրաստանի վարչապետը և ԵԽ ղեկավարը քննարկել են երկրին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը նշել է երկրին Եվրամիության (ԵՄ) անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։

Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությունում։
 
«Երկօրյա այցի ընթացքում (Բրյուսել) Վրաստանի վարչապետը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: <...> Վարչապետը նշել է Վրաստանի պատմական ընտրությունը՝ հօգուտ եվրոպական ընտանիք վերադառնալու և այս համատեքստում ընդգծվել է Եվրահանձնաժողովի կողմից երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: