չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Վրաստանի վարչապետն ու Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Վրաստանի վարչապետն ու Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, նահանգապետ Սեիփուլլահ Հաջիմփթուօղլուի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարությունը, գրում է aliq.ge-ն:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությանը և համագործակցության հետագա հեռանկարներին։ Հանդիպմանը երկուստեք ողջունել են կառավարությունների միջև առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամություն։

Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը։

«Նշվել է, որ կարևոր է երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլ նաև անվտանգության ուղղությամբ։

Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Թուրքիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը։ Ընդգծվել է այս ուղղությամբ փոխգործակցության հետագա ամրապնդման կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման ապահովման տեսանկյունից»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Կառավարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը։

  • Կիսվել: