հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանի «Սանսեթ Շովի» հյուրանոցի տարածքում 16 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, հողի տակ է հայտնվել

Վրաստանի «Սանսեթ Շովի» հյուրանոցի տարածքում 16 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, հողի տակ է հայտնվել

Վրաստանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով հողի տակ է հայտնվել 16 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել «Սանսեթ Շովի» հյուրանոցի տարածքում։

Դեպքի վայր են մեկնել փրկարարները, մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա, այդ թվում՝ սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։

Տեղի բնակիչների վկայությամբ, իրավիճակը շատ լուրջ է՝ փլուզվել է լեռան մեծ մասը, ավերվել են քոթեջները և հարակից տարածքը։ Հաղորդվում է, որ սելավը փակել է Շովի տանող ճանապարհը:

«Այս պահին զոհերի մասին թարմացված տեղեկություններ չկան»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Մինչդեռ լրատվամիջոցներին հաջողվել է կապ հաստատել հյուրանոցում գտնվող մարդկանց հետ, որոնք օգնություն են խնդրել և չեն բացառել, որ սողանքը կարող է քանդել հյուրանոցը։

  • Կիսվել: