կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Վրաստանի Սահմանադրական դատարան է ներկայացվել «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հերթական հայցը

Վրաստանի Սահմանադրական դատարան է ներկայացվել «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հերթական հայցը

Հետաքննող լրագրողները Վրաստանի Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, հայտնում է «Грузия Online»-ը։

Հայցի հեղինակները համարում են, որ օրենքը լրջորեն կխանգարի իրենց աշխատանքին։ Արևմտյան դոնորների ֆինանսավորումը կորցնելու մտավախություններին զուգահեռ օրենքը ոտնահարում է տեղեկատվական աղբյուրները չհրապարակելու իրավունքը, ասում են լրագրողները։

«Պահանջում ենք չեղյալ համարել «ռուսական օրենքի» մի շարք հոդվածներ, բայց քանի դեռ Սահմանադրական դատարանը վերջնական որոշում չի ընդունել այս գործի վերաբերյալ, պահանջում ենք կասեցնել դրա մի շարք հոդվածների գործողությունը»,- ասել է Mtisambebi.ge կայքի խմբագիր Գելա Մտիվլիշվիլին։

Սա արդեն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ Վրաստանի Սահմանադրական դատարան ներկայացված չորրորդն հայցն էր։

Հուլիսին Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ավելի քան հարյուր վրացական հասարակական կազմակերպություններ երեք առանձին հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան։

  • Կիսվել: