կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննության նոր թեստերը. մանրամասներ

Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննության նոր թեստերը. մանրամասներ

Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ քննության թեստերում մայիսի 1-ից փոփոխություններ են կատարվել:

«Ալիք Մեդիա»-ն, հիմնվելով Վրաստանի պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը, ներկայացնում է քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ քննությունների թեստերը:

Վրաց լեզվի քննությունը 200 թեստից է բաղկացած. հարցերի հետ միասին հասանելի են նաև ճիշտ պատասխանները: Թեստերը հասանելի են այստեղ:

Պատմության քննությունը 200 թեստից է բաղկացած. հարցերի հետ հասանելի են ճիշտ պատասխանները: Թեստերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Իրավունքի հիմունքների քննությունը 200 թեստից է բաղկացած. դրանք պատասխաններով ներկայացված են այստեղ:

Հիշեցնենք. երբևէ Վրաստանի քաղաքացի չեղած անձինք պետք է քննություն հանձնեն վրաց լեզվից, պատմությունից և իրավունքի հիմունքներից, իսկ Վրաստանի քաղաքացիությունը կորցրած քաղաքացիները եթե ցանկանում են վերականգնել քաղաքացիությունը, պետք է քննություն հանձնեն միայն վրաց լեզվից:

  • Կիսվել: