ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին եւ Թբիլիսիի նախկին քաղաքապետին ներում է շնորհվել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին եւ Թբիլիսիի նախկին քաղաքապետին ներում է շնորհվել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան լքել են բանտը, նրանք ազատ են արձակվել համաներմամբ: Այս մասին հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Լրագրողների հետ զրույցում Օկրուաշվիլին եւ Ուգուլավան հայտնել են, որ մոտ ժամանակներս կվերադառնան ակտիվ քաղաքական գործունեության։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահը կարող է ներում շնորհել միայն դատապարտված անձանց:

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ո՛չ Օկրուաշվիլիին, ո՛չ Ուգուլավային քաղբանտարկյալ չի ճանաչում: Նա նաեւ նշել է, որ նրանց ներում շնորհելու մասին որոշում է կայացրել՝ ելնելով երկրի շահերից:

Օկրուաշվիլին ձերբակալվել էր 2019-ի հուլիսի 25-ին: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի գրոհի ժամանակ բռնի գործողություններում մասնակցության, կազմակերպման մեջ»:

2020-ի ապրիլի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան մեղավոր էր ճանաչել եւ 5 տարվա ազատազրկման դատապարտել:

  • Կիսվել: