Վրաստանի նոր նախագահն ասել է, որ ջանքերն ուղղելու է հասարակության համախմբմանը
Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր երդմնակալության արարողության ժամանակ ասել է, որ ջանքերը կուղղորդի հասարակության համախմբմանը։
«Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի թանկ է ինձ համար, անկախ նրա հայացքներից և քաղաքական պատկանելությունից, ես լինելու եմ բոլորի նախագահը։ Իմ հետագա ջանքերն ուղղված են լինելու հասարակության համախմբմանը»,-ասել է Կավելաշվիլին։
Ինչպես նշել է Կավելաշվիլին, վրաց հասարակությունը պետք է կարողանա միավորվել «հայրենիքի, արժեքների և կանոնների շուրջ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»։