Վրաստանի ներքին գործերի նախարարը ժամանել է թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի վայր
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն ժամանել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Սիգնախիի մունիցիպալիտետ, որտեղ այսօր ավելի թուրքական ռազմական ինքնաթիռ էր վթարվել: Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։
Նշվում է, որ Գեկա Գելաձեի հետ միասին դեպքի վայրում են նրա առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխին, Կախեթիի պետական լիազոր Գիորգի Ալադաշվիլին և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության՝ թուրքական ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիգնախիի մունիցիպալիտետի տարածքում՝ վրացական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռը ուղևորվում էր Ադրբեջանից Թուրքիա։
Վրաստանի օդային նավիգացիայի ծառայությունն էլ հայտնել է, որ թուրքական C-130 ինքնաթիռն անհետացել է ռադարներից Վրաստանի տարածքը հատելուց մի քանի րոպե անց՝ առանց տագնապ ուղարկելու, որից հետո սկսվել են որոնողական-փրկարարական աշխատանքները։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է, որ վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական C-130 տրանսպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել։


