ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանի նախկին նախագահն իշխանություններին մեղադրել է սադրանքի մեջ

Վրաստանի նախկին նախագահն իշխանություններին մեղադրել է սադրանքի մեջ

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սադրանք է անվանել Օրբելիանի պալատի գրոհի փորձը, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

«Այն, ինչ կատարվում է հիմա, իսկական սադրանք է։ Ես անգամ չգիտեմ, թե դա ում սցենարն է։ Սա փորձ է՝ կոտրելու այն, ինչն այսօր իսկապես դիմակայում է ռեժիմին, խաղաղ ցույց»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նա այս հայտարարությունն արել է Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցելու ժամանակ։ Այնտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ զուգահեռ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ցուցարարների մի խումբ՝ հիմնականում տղամարդիկ, շարժվել է դեպի Վրաստանի նախագահական նստավայր՝ հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ Միասնական ազգային շարժում կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի կոչից հետո։

Ցուցարարները քանդել են ցանկապատը եւ մտել նստավայրի բակ, սակայն ոստիկանությունը նրանց հետ է մղել։

Ռուսթավելու պողոտայում հանրահավաքը ներկայում խաղաղ շարունակվում է, մինչդեռ Ատոնելիում ցուցարարներին ցրում են ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով։

  • Կիսվել: