Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայց է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
«Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացնում Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին, այսպես կոչված՝ ռուսական օրենքին: Նշված օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը»,- ասել է նա։


