չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Վրաստանի ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է ինը կուսակցություն

Վրաստանի ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է ինը կուսակցություն

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ թույլ է տվել ինը քաղաքական կուսակցության մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք կկայանան հոկտեմբերին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատիա Իոսելիանին։

«Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտերի ընդունումն ավարտվել է այն քաղաքական կուսակցությունների համար, որոնք ընտրությունները նշանակելու պահին չունեն ընտրված պատգամավորներ։ Դիմելու վերջնաժամկետը լրացել է հուլիսի 15-ին։ Գրանցման համար ԿԸՀ են դիմել 28 քաղաքական դաշինքներ, որոնցից գրանցված են 9 կուսակցություններ, իսկ 19-ը գրանցման ընթացակարգ են անցնում»,- ասել է նա։

  • Կիսվել: