կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին լքել է պաշտոնը առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Նա այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ բժիշկներն իրեն արգելել են երկու-երեք ամսվա ընթացքում աշխատել ինտենսիվ ռեժիմով, քանի որ մեկ ամիս առաջ ընդդիմադիր ուժերի բողոքի ցույցի ժամանակ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել, որից հետո հոսպիտալացվել է գանգուղեղային ծանր վնասվածքներով։

Նշենք, որ առաջիկա աօրերին պետք է տեղի ունենա «ՄԱՇ»-ի համագումարը, որի ժամանակ Թինա Բոկուչավան պաշտոնապես կհաստատվի կուսակցության նախագահի պաշտոնում։

  • Կիսվել: