հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում հաստատել Է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս գլխավորել Է կրթության եւ գիտության կոմիտեն:

Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել Է 88 պատգամավոր: Մեկ պատգամավոր դեմ Է քվեարկել: Պապուաշվիլիին աջակցող խորհրդարականանների թվում եղել Է առնվազն հինգ ընդդիմադիր, քանի որ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանում ունի 83 տեղ:
 

Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում փոխարինել Է Կախա Կուչավային: Ինչպես հայտարարել Է Կուչավան, ինքը կմնա «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ եւ կաշխատի շատ կարեւոր պետական նախագծի վրա: Մանրամասների մասին նա խոստացել Է հայտնել արդեն հաջորդ տարի:

 

  • Կիսվել: