ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «գործակալների օրենքը»

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «գործակալների օրենքը»

Շուրջ 9 ժամ տևած խորհրդակցությունից հետո իրավական հարցերի հանձնաժողովը լիագումար նիստում միաձայն կողմ է արտահայտվել «գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցմանը։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին նիստից հեռացրել է 14 ընդդիմադիր պատգամավորների և հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցիչների, որոնք քննադատական ​​արտահայտություններ էին անում օրինագծի վերաբերյալ։

Օխանաշվիլին ընդդիմախոսներին մեղադրել է կանոնները խախտելու համար, այդ թվում՝ խոսափողն անջատելուց հետո ելույթը շարունակելու համար։ Հիշեցնենք, որ երեկ ընդդեմ «ռուսական օրենքի» լայնամասշտաբ բողոքի ցույց է ընթացել:

Ցուցարարների նկատմամբ «պղպեղի սփրեյ» և արցունքաբեր գազ է կիրառվել: Հատուկջոկատայիններն ու ոստիկանական տարբեր խմբերը բռնի ուժով ցրել են ցույցը: Ուշագրավ է նաև, որ այսօր` ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» աջակցության հանրահավաք անցկացնել։

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը հանրահավաքի համար պետաշխատողների է մոբիլիզացնում։


  • Կիսվել: