կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը քննադատել է նախագահ Զուրաբիշվիլիին

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը քննադատել է նախագահ Զուրաբիշվիլիին

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը քննադատել է նախագահին եվրոպական մի շարք երկրներում դեսպաններ չնշանակելու համար: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
 
«Արդեն 4-5 ամիս է` Սալոմե Զուրաբիշվիլին դեսպաններ չի նշանակում եվրոպական մի շարք երկրներում։ Ես երեք այդպիսի երկիր գիտեմ` Իտալիա, Հունաստան և Սլովենիա։ Փաստացի դեսպանատներն ու հյուպատոսական ծառայությունները թողնում է առանց ղեկավարի»,- «Imedi» հեռուստաալիքի եթերում ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գիա Ցագարեիշվիլին։
 
Նրա խոսքով` տասնյակհազարավոր վրացիներ աշխատում են Իտալիայում և Հունաստանում և այնտեղից օգնում իրենց ընտանիքներին, այնտեղ հսկայական սփյուռք կա, իսկ Զուրաբիշվիլին միտումնավոր թշնամանք է առաջացնում Վրաստանի նկատմամբ։

  • Կիսվել: