Վրաստանի իշխանությունները Սահակաշվիլիի ռեժիմին մեղադրել են 2008 թվականին պատերազմ հրահրելու մեջ
Վրաստանի իշխանությունները Սահակաշվիլիի ռեժիմին մեղադրել են 2008 թվականին պատերազմ հրահրելու մեջ.
«Եթե 2022 թվականին իշխանություն ունենար «Միասնական ազգային շարժումը», կկրկնվեին 2008 թվականի իրադարձությունները, և հակառակը, եթե 2008 թվականին իշխանությունն ունենար «Վրացական երազանքի» նման հայրենասիրական կառավարություն, պատերազմ չէր լինի»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Չէին լինի 400-ից ավելի զոհված զինվորներ և քաղաքացիներ, չէին լինի 125 անհետ կորածներ և 1700-ից ավելի վիրավորներ։ Ահա թե ինչ է մեզ պետք՝ հետաքննել 2008 թվականի օգոստոսի դավաճանությունը», - հավելել է նա։


