ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը կդադարեցվի

Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը կդադարեցվի

Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով կդադարեցվի։ Ըստ NGnewsgeorgia-ի՝ Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ օգոստոսի 6-ին՝ 05:00-ից մինչև 10:00-ն, Կազբեգիի Առևտրաարդյունաբերական պալատի նկատմամբ սահմանափակումներ կմտցվեն։

Նախատեսվում է թարմացնել ավտոմատացված պահեստային էլեկտրական բաշխիչ ցանցը։ Այդ կապակցությամբ մաքսային հսկողությունը; ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ուղևորների շարժը երկու ուղղություններով կկասեցվի:

«Աշխատանքների ավարտից հետո Կազբեգիի մաքսակետը 24/7 սովորական ռեժիմով ամբողջ հզորությամբ իր աշխատանքը կվերսկսի», - հայտնել են գերատեսչությունից։ Հյուսիսային Օսիայի գծով ՌԴ ԱԻՆ-ն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 6-ի 01:00-ից սահմանը «մինչև հետագա կարգագրություն» փակ է լինելու։

  • Կիսվել: