շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանի բանտերում մայիսի 20-ից թույլատրվում է ծանրոցներ ստանալ

Վրաստանի բանտերում մայիսի 20-ից թույլատրվում է ծանրոցներ ստանալ

Մայիսի 20-ից վերսկսվում է բոլոր տեսակի ծանրոցների ընդունումը բանտարկյալների համար՝ հագուստ, կոշիկներ, անձնական իրեր, սնունդ և այլն, հայտնում է Վրաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, գրում է jnews.ge-ն՝ հղում անելով ՛՛՛Նովոստի Գրուզիային՛՛՛:

«Այն ամենը, ինչը կստացվի ծանրոցների տեսքով, ախտահանման կենթարկվի, բացառությամբ սննդամթերքի: Այդ նպատակով քրեակատարողական ծառայությունում ստեղծվել է խումբ, որը կախտահանի բոլոր տեսակի ծանրոցները հատուկ ախտահանիչ հեղուկով, որն ունի միջազգային հավատարմագիր, որն անվնաս է մարդու առողջության համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելին, ողջ պրոցեսը կտևի մեկ ժամից ոչ ավելի:

«Չնայած սահմանափակումների վերացմանը, հատուկ քրեակատարողական ծառայությունը կշարունակի ախտահանել ծանրոցները», – ասացին գերատեսչությունից:

Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար մարտի 5-ից բանտերում Հատուկ քրեակատարողական ծառայության տնօրենի հրամանով ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ, որոնք սահմանափակում են բանտարկության օրենսգրքով նախատեսված իրավունքները` երկարատև և կարճատև այցելությունները, քրեակատարողական հիմնարկից ժամանակավորապես հեռանալու հնարավորությունը, ինչպես նաև ծանրոցներ ստանալու իրավունքը, բացառությամբ նամակների:

  • Կիսվել: