ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը

Նոտայում նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, Վրաստան պաշտոնական այցից բացի, մասնակցել է հակակառավարական ակտիվիստների փոքր խմբի կողմից կազմակերպված փողոցային բողոքի ցույցին և հայտարարություն է արել, որում փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է  Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ նա մասնակցել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կայացած հանրահավաքին։ 

  • Կիսվել: