ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստան է ներկրվել չինական արտադրության Sinopharm պատվաստանյութը

Վրաստան է ներկրվել չինական արտադրության Sinopharm պատվաստանյութը

Չինական արտադրության Sinopharm պատվաստանյութի 100 000 դոզա է ներկրվել Վրաստան: Պատվաստանյութն այսօր հատուկ չվերթով բերվել է Թբիլիսիի: Այս պահին պատվաստանյութերը դասավորում են: Դրա պահման պայմանները +2 և +8 աստիճան են, գրում է jnews.ge-ն:

Առողջապահության նախարարության տվյալներով, երկրում Sinopharm-ի հետ իմունիզացիայի գործընթացը կսկսվի ԱՀԿ-ի կողմից պատվաստանյութի թույլտվությունից հետո: Նրանց խոսքով, այս փուլում Sinopharm-ով կկարողանան պատվաստվել 55-ից բարձր տարիքի մարդիկ և բժշկական անձնակազմը:

Sinopharm պատվաստանյութը պատրաստված է ավանդական եղանակով. Վիրուսի թուլացած տարբերակը խթանում է մարմնի իմունային ռեակցիան, և մարմինը սովորում է պայքարել վիրուսի դեմ: Pfizer-ի և Astrazeneca-ի նման, Sinopharm-ը պահանջում է պատվաստումների երկու դեղաչափ՝ 21 օր ընդմիջումով:

 

  • Կիսվել: