չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վրաստան-Ադրբեջան սահմանին 18,5 միլիոն դոլար արժողությամբ 157 կգ հերոին Վրաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձ է կանխվել

Վրաստան-Ադրբեջան սահմանին 18,5 միլիոն դոլար արժողությամբ 157 կգ հերոին Վրաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձ է կանխվել

Վրաստան-Ադրբեջան սահմանին 18,5 միլիոն դոլար արժողությամբ 157 կգ հերոին Վրաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձ է կանխվել։

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ճեպազրույցի ժամանակ ասել է, որ թմրանյութերը հայտնաբերվել են Ադրբեջանի հետ սահմանին՝ Կարմիր կամրջի անցակետով Վրաստան մտնող բեռնատարում։ Հերոինը թաքցված է եղել մարմարե սալիկների մեջ։ Իրանի քաղաքացի է ձերբակալվել։ Հետաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: