կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրացական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար

Վրացական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար:

Ըստ ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հաղորդման ընթացքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործել է՝ սոցիալական ցանցերից վերցված և երրորդ անձի կողմից պատրաստված ենթագրերով տեսանյութ:

«Պատշաճ ուշադրություն չի դարձվել պատմականորեն վիճահարույց տեղեկություններ հաղորդող անգլալեզու ենթագրերի բովանդակությանը, ինչի համար «Մթավարի արխի»-ին ներողություն է խնդրում և ափսոսանք հայտնում։ Այդ իսկ պատճառով նշված տեսանյութը հեռացվել է մեր սոցիալական ցանցերից և կայքից»,- նշել է ՀԸ-ն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: