«Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հեռացնում է ԵՄ-ից․ Բերբոք
Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հեռացնում է ԵՄ-ից, ինչը նաև լրջորեն վտանգում է Գերմանիայի հետ Վրաստանի երկարաժամկետ գործընկերությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։
«Գերմանիան դադարեցրել է Վրաստանին 200 մլն եվրոյի աջակցության ծրագրերը և ԵՄ-ում իր գործընկերների հետ քննարկում Է պատժամիջոցները՝ իշխանությունների համար առանց վիզայի ռեժիմի վերացումից մինչև հասցեական պատժամիջոցների սահմանում»,- ասված է Բերբոքի հայտարարության մեջ: