կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրացական չորս հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը եւ պահանջում է վարչապետի հրաժարականը

Վրացական չորս հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը եւ պահանջում է վարչապետի հրաժարականը

«Թող Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տա, պատժել բոլոր բռնարարներին». այսպիսի պահանջով վրացական չորս հեռուստաալիք 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը։

«TV Փիրվելի», «Մթավարի արխի», «Ֆորմուլա» եւ «Կավկասիա» հեռուստաընկերությունների էկրաններին սեւ ֆոնով ներկայացվում է 53 լրագրողների եւ օպերատորների անունների ցանկը, ովքեր դարձել են հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների զոհը։

Նրանցից մեկը՝ «TV Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավան, տանը մահացել է այն բանից վեց օր հետո, երբ դաժանաբար ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ հակառակորդների կողմից անկարգությունների ժամանակ։ Նա ստացել էր դիմային ոսկորների կոտրվածքներ եւ ուղեղի ցնցում, վիրահատվել էր եւ մի քանի օր անցկացրել հիվանդանոցում։

 

  • Կիսվել: