երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վորոնեժի նավթաբազայում բռնկված հրդեհը մարվել է

Վորոնեժի նավթաբազայում բռնկված հրդեհը մարվել է

Հրշեջները մարել են Վորոնեժի Լևոբերեժնի շրջանում գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհը, հայտնում է ՌԴ ԱԻՆ Վորոնեժի շրջանի գլխավոր վարչությունը։

«Հրդեհը մարվել է ժամը 0.40-ին, ընդհանուր առմամբ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 97 մարդ, 31 միավոր տեխնիկա»,- հայտնել են վարչությունից։
 

Ինչպես նշվում է, այրվել է մոտ 5000 խորանարդ մետր ծավալով նավթ։

Երեկ ՌԴ Վորոնեժ քաղաքի նավթի պահեստում հրդեհ էր բռնկվել, հեռագրային ալիքում հայտնել էր շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել էր ուղղաթիռներից հասցված հարվածի հետևանքով։

Վորոնեժի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր սահմանվել։

  • Կիսվել: