երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Վնուկովո օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Վնուկովո օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները վերացվել են: Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Коммерсантъ-ը:

Ռոսավիացիան հայտարարել է օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին Մոսկվայի ժամանակով 19:33-ին, իսկ դադարեցման մասին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:36-ին։

Նշվում է, որ սահմանափակումների ընթացքում 14 ինքնաթիռ ուղղվել է այլընտրանքային օդանավակայաններ։

«Ինքնաթիռների անձնակազմերը, օդային երթևեկության կարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. դա առաջնահերթություն է»,-հայտնել են ծառայությունից:

Շերեմետևո օդանավակայանը ևս այսօր դադարեցրել էր գործունեությունը Մոսկվայի ժամանակով 19:02-ից մինչև 19:16-ը։

Ինչպես հաղորդվում է՝ երեկոյան 18:23-ից ՀՕՊ ուժերը Մոսկվայի մատույցներին մոտեցող երեք անօդաչու թռչող սարք են խոցել։

  • Կիսվել: