երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
 Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իսպանիա

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իսպանիա

Նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի՝ մայիսի 27-ին, իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Իսպանիա։

Այս մասին հայտնում է «European Truth»-ը։

Ուկրաինայի նախագահին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մադրիդ-Բարախաս օդանավակայանում։ Վլադիմիր Զելենսկիին դիմավորել է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը։ Հանդիպման տեսանյութը հրապարակվել է պետության ղեկավարի սոցցանցերի պաշտոնական էջերում։

Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ սա թագավորի կողմից աջակցության անսովոր քայլ է, քանի որ միապետն ավանդաբար նման ժեստեր չի անում այցելությունների ժամանակ։ Վերջին անգամ Ֆելիպե 6-րդն այսպես դմավորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 2022 թվականի հունիսին, երբ ամերիկացի առաջնորդը ժամանել էր Իսպանիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

  • Կիսվել: