Վլադիմիր Պուտինը հետաքրքրվել է Կուրսկում տիրող իրավիճակով․ տարհանման որոշում է կայացվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց հանդիպում է ունեցել Կուրսկի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի հետ։
«Կուրսկում տիրող իրավիճակն ընդհանուր առմամբ, իհարկե, ինձ հայտնի է։ Այնուամենայնիվ, կցանկանայի լսել Ձեզ՝ հիմա մարզում տիրող իրավիճակի գնահատականներով, և մի քանի խոսք շտաբի աշխատանքի կազմակերպման և իշխանության տարբեր մարմինների գործունեության համակարգման վերաբերյալ»,- նշել է Պուտինը՝ իր ելությում։
Կուրսկի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին նշել է․ «Տարհանման որոշում է կայացվել, քանի որ ուկրաինական զինված կազմավորումները շարունակում են գնդակոծել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը և շտապօգնության մեքենաները, կան բժիշկների մահվան դեպքեր: Տարհանվածներին կտեղափոխեն ավտոբուսներով և երկաթուղով։ Դաշնային կառավարությունը լիակատար աջակցություն է ցուցաբերում մարզին, կապի մեջ են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի, ինչպես նաև նախագահի օգնական Ալեքսեյ Դյումինի հետ»։